27.07.2025
Պոլիկլինիկաներում պատվաստվել հնարավոր է նաև շաբաթ և կիրակի օրերին
08.05.2021
Պոլիկլինիկաներում պատվաստվել հնարավոր է նաև շաբաթ և կիրակի օրերին

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00:Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար:ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները հանրային վայրերում:Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:Պատվաստումներն անվճար են:"ԱստրաԶենեկա"-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: