Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։ Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։