Հունաստանում մտահոգված են եկեղեցիներից հայկական հետքի վերացման Բաքվի ծրագրերից
Հունա-հայկական Բարեկամության Ընկերակցության հայտարարությունը Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիներից հայկական ներկայության վերացման համար աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ.
"Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը դատապարտում է աշխատանքային խումբ ստեղծելու Ադրբեջանի կառավարության նախաձեռնությունը, որի նպատակն է` նպաստելու Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներում հայկական տաճարներից հայկական ներկայության ոչնչացնելը այն պատրվակով, թե իբր այդ տաճարները պատկանել են Կովկասի ալբանական եկեղեցուն։
Իրականությունն այն է, որ Կովկասի ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի, ստեղծվել է կարճ ժամանակով 5-րդ դարում և 705 թ-ին ենթարկվել է հայ առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405 թ-ին: Հետևաբար, գրեթե անհնարին է, որ հայկական եկեղեցին օգտագործեր ալբանական տաճարները: Ակնհայտ է, որ Բաքվի նպատակն է` մշակութային ֆաշիզմի գործողությամբ` հերթական անգամ մշակութային ցեղասպանություն իրականացնելը։
Դատապարտում ենք այդ արարքը և կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու այլ միջազգային կազմակերպություններին դիրքորոշվելու ու ձեռնարկելու այն ամենն ինչ անհրաժեշտ է դա կանխելու համար",- ասվում է հայտարարության մեջ: