20.04.2025
Արցախի դատախազությունը ադրբեջանցիների կրակոցների մասին
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ու դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն:


Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Մտքեր են փոխանակվել Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ հանրային կառավարման, թվայնացման, հակակոռուպցիոն, ոստիկանության, կրթության և առողջապահության ոլորտներում:


Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը ընդգծել են Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի աշխատանքների ակտիվացման կարևորությունը և ողջունել են գարնանը նախատեսվող հերթական նիստի անցկացումը:


Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Հունաստանում մտահոգված են եկեղեցիներից հայկական հետքի վերացման Բաքվի ծրագրերից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար