ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների մեջ կասկածվող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է, թե բացակայում են ձերբակալման հիմքերն ու նպատակը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի հետ կապված պատմության շրջանակներում: Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա փետրվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դանակահարել և ծեծի էին ենթարկել Աբգարյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց։