23.11.2024
Զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող անձանց շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ի որոշում
prev Նախորդ նորություն

Երբ կբացվի Իրանի հյուպատոսարանը Սյունիքում

Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետները կհայտարարվեն շատ շուտով։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։


"Հյուպատոսություն բացելու համար որոշակի վարչական գործընթացներ են պահանջվում, որոնք այժմ ընթացքի մեջ են։ Ե՛վ հայկական, և՛ իրանական կողմերը պետք է ավարտին հասցնեն այդ գործընթացը»,- ասել է դեսպանը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը նպատակ ունի հյուպատոսություն բացել Կապանում։