ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ փոփոխություններ են կատարվել դիմակի կրման պարտադիր պահանջներում: Մասնավորապես, սահմանվել են այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ու Ամենայն հայոց կաթողիկոսը կարող են դիմակ չկրել: Այսուհետ դիմակ կարող են չկրել Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։