23.11.2024
Կառավարությունը պարբերաբար գնահատում է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրը. Արմեն Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Խաղաղապահներն Արցախում պետք է մնան մինչև խնդրի խաղաղ կարգավորումը. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։


Կառավարության փետրվարի 10-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Գրիգորյանն ասել է, որ պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:


«Եվ ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է։ Մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները՝ ակտիվ լինելու դեպքում կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը»,- ասաց նա։


Այնուհետև նա հայտարարեց Արցախում խաղաղապահների կարևորության մասին` նշելով, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որպեսզի կարողանանք երկարաժամկետ լուծումներ գտնել։


«Քանի դեռ դա չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է, և Հայաստանը շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև մենք խնդրին լուծում կգտնենք», - ասաց Արմեն Գրիգորյանը։