23.11.2024
Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա. ԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

Կառավարությունը պարբերաբար գնահատում է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրը. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պարբերաբար գնահատում են երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը: Այդ մասին կառավարության փետրվարի 10-ի նիստից հետո լրագրողներին ասել է Գրիգորյանը` պատասխանելով հարցին, ինչու Հայաստանը չի արձագանքում Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարաններում «Շուշիի հռչակագրի» վավերացմանը:


Նրա խոսքով, անվտանգային միջավայրի գնահատումից հետո կառավարությունը նաև քայլեր է ձեռնարկում: «Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը ոչ հրապարակային, բայց ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք»,- ասաց Գրիգորյանը:


«Շուշիի հռչակագրում», որը ստորագրել են 2021թվականի հունիսի 15 - ին Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները, ուշադրություն է դարձվում քաղաքական եւ ռազմական ոլորտներում, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում հետագա համատեղ գործողություններին:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ խորհրդակցություններ անցկացնել, միմյանց օգնություն ցուցաբերել երրորդ պետության կողմից երկու կողմերից մեկի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքի դեպքում:


Կողմերը հայտարարել են, որ “Զանգեզուրի միջանցքի” բացումը Ադրբեջանի և Նախիջևանի ԱՀ արևմտյան շրջանների միջև, ինչպես նաև Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցումը դրական ազդեցություն կունենան երկու երկրների միջև տրանսպորտի և հաղորդակցության ինտենսիվացման վրա, կարևորեցին Հարավային գազային միջանցքի դերը, որը նպաստում է տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։