Հնարավոր է Վրաստանը ցամաքային սահմանները բացի մի քանի շաբաթ անց: Այս մասին հայտարարել Է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան: Նա նշել է, որ այդ ժամանակահտվածը հավանաբար կհամընկնի կորոնավիրուսի երրորդ ալիքի ավարտի հետ: «Ցամաքային սահմանների անվտանգ բացումը զբոսաշրջության համար հիմնական խթաններից է: Ցամաքային սահմանների բացումն ընդհանուր առմամբ պլանավորվում է, հավանաբար դա առաջիկա մի քանի շաբաթվա հարց է»,- ասել է Տուրնավան: