Ադրբեջանն ու Տաջիկստանը հրավիրվել են մասնակցելու ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Կազանում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան տեղեկացրել է, որ հրավերը եղել է Ղազախստանի կողմից։ "Ներկայումս ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են այդ հնարավորությունը",- նշել է նա: Հիշեցնենք, ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա Կազանում ապրիլի 29-30-ին: