20.04.2025
ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև
prev Նախորդ նորություն

Դատավոր Գայանե Վարոսյանի լիազորությունները դադարեցվել են

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Սերյոժայի Վարոսյանի լիազորությունները, սեփական դիմումի համաձայն, դադարեցվել են։


«Հիմք ընդունելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Սերյոժայի Վարոսյանի կողմից 2022 թվականի փետրվարի 4-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․


2022 թվականի փետրվարի 11-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Սերյոժայի Վարոսյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար