23.11.2024
Փաշինյանը հանձնարարել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը դնել շրջանառության մեջ
prev Նախորդ նորություն

ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թեհրան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը և Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 20-ին կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:


Այցի ընթացքում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում կգտնվի փետրվարի 20-22-ը: