Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հարգելու համար, օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: Այս մասին ասված է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Գիորգի Գախարիան: Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 17 մարդ: Ծանր վիրավորվել է երեք ուղևոր: Տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: