Հայաստանի օլիգարխներն ավելի հայրենասեր ու անվախ դուրս եկան, քան Ուկրաինայինը. կարծիք
Փաստորեն Հայաստանի օլիգարխներն ավելի հայրենասեր ու անվախ դուրս եկան, քան Ուկրաինայի օլիգարխները, որոնք զանգվածաբար լքում են երկիրը։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ շարունակելով.
"Իսկ եթե ավելի լուրջ դիտարկենք, ապա ուկրաինացիների մոտ հոգեբանական փոփոխություններ պետք է տեղի ունենան՝ իրենց բոլորը լքում են, թողնելով միայնակ։
Ուկրաինացիներին երկար ժամանակ ներշնչում էին, որ իրենք եվրոպացիներ են (եվրոպական միֆի խնդիրը մի կողմ դնենք) ու իրենք մի մեծ ու երջանիկ համամարդկային ընտանիքի անդամներ են, որտեղ բոլորը միմյանց օգնում են, կան արժեքներ՝ մի խոսքով ռոմանտիկան, ուտոպիան, հումանիզմը դատարկ խոսքեր չեն ։
Իրականությունը բոլորովին այլ բան դուրս եկավ՝ բոլորը բոլորին գայլ են։ Սա հասունության փուլ կարող է դառնալ, կարող է եւ չդառնալ՝ մարդկային ուղեղի գաղտնիքները դեռ բացահայտված չեն",- գրել է քաղաքագետը։