23.11.2024
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել դիակների մասունքներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին են փոխանցվել մարմինների մնացորդներ, ներկայումս ընթանում է նույնականացման գործընթացը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:


Հաղորդվում է, որ վերջնական փուլում կլինի մարմինների մնացորդների քանակի մասին ճշգրիտ տեղեկատվություն:


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանն Ադրբեջանին է հանձնել առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհայտ կորած 108 մարդու մնացորդները:


Նա նաեւ նշել է, որ առաջիկա օրերին պատրաստվում են եւս երկու մարմնի մասունքներ հանձնել։