9.06.2025
Լավրովն ու Զարիֆը կարևորել են Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորումը
13.04.2021
Լավրովն ու Զարիֆը կարևորել են Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորումը

Ռուսաստանն ու Իրանը կարևորում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորումը և այս համատեքստում դիտարկել են տարածաշրջանային երկրների հնարավոր դերակատարումը: Այս մասին ապրիլի 13-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքները: «Մենք քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այնտեղ Ռուսաստանի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ պահպանվում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման և ընդհանուր առմամբ քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորման հասնելու կարևորությունը՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների: Ինչպես նաև քննարկել ենք, թե այս գործընթացում ինչ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանի երկրները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Բացի այս, Լավրովն ու Զարիֆը քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում: