Ադրբեջանցի գերու վերադարձն իհարկե կարևոր էր այն համատեքստում, որ մեր երկու զինծառայողների վերադարձի հնարավորություն ստեղծեց, բայց կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հնչեցնելով հարցադրումները."Արդյո՞ք համապատասխան ծառայությունները պարզել են, թե ինչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հատել Արցախի սահմանագիծը և մուտք գործել Մարտակերտ քաղաք։Ի՞նչ զորատեսակ կամ ծառայություն է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողը, որքան ժամանակ է գտնվել Արցախի տարածքում, ինչ տեղեկություններ է հավաքել կամ տիրապետում և ինչ վտանգներ է պարունակում նրա տեղեկացված լինելը"։ VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել Երևան՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը, որոնք անհետացել էին հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Սև լճի տարածքից: Երկու հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որն օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։