Հայաստանում ստեղծվել է երաշտի կանխարգելման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Համապատասխան որոշումն այսօր՝ հուլիսի 2-ին, ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հանձնաժողովը կզբաղվի երաշտի հետեւանքների մեղմացման, ջրի դեֆիցիտի, հնարավոր խնդիրների արագ արձագանքման, ինչպես նաեւ ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման ռազմավարությամբ: