23.07.2025
Խաղաղապահներն ամփոփել են ԼՂ-ում և Լաչինի միջանցքում մեկ ամսվա գործունեության արդյունքները
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսի վարակման 45 դեպք է արձանագրվել. 1 մարդ մահացել է

Փետրվարի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 45 նոր դեպք, այդ թվում երեխաներ:


Կատարվել է 142 թեստավորում: Ընդհանուր 2022 թվականին կատարվել է 3086 թեստավորում: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 506 դեպք: 

Ստացիոնար բուժում է ստանում 31 քաղաքացի: Անցած մեկ օրում արձանագրվել է մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 18 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


 


 

ՌԴ խաղաղապահ զորակազմի բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Ղարաբաղի շուրջ 50 բնակիչների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին