Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում ամփոփել են իրենց գործունեության արդյունքները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
ՌԴ խաղաղապահներն ընթացիկ տարվա հունվարին ապահովել են հումանիտար բեռով շարասյուների անվտանգ անցումը, ուխտավորների այցն Ամարաս վանք, կողմերի սահմանազատման գծի երկայնքով պարեկումը, տեղանքի եւ օբյեկտների ականազերծումը, ինչպես նաեւ չպայթած զինամթերքի ոչնչացումը: Խաղաղապահները կազմակերպե, են ավելի քան 30 մարդասիրական օգնություն, որոնց ընթացքում ավելի քան 500 կիլոգրամ մարդասիրական բեռ է տրամադրվել հարկադիր տեղահանվածներին և կարիքավոր ընտանիքներին, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքներին:
Մեկ ամսվա ընթացքում ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի 26 ավտոշարասյունների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով Հյուսիսային եւ հարավային ուղղություններով, ինչպես նաեւ Կարմիր Շուկա- Քաջար եւ Մատաղիս - Գետավան - Վանք երթուղիներով եւ հետընթաց: Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ապահովել են ուղեկցություն եւ անվտանգ այցելություն մոտ երեք հարյուր ուխտավորների համար:
Հրադադարի ռեժիմը վերահսկելու, իրավիճակը դիտարկելու եւ խաղաղապահական զորախմբի շարժական խմբերի կողմից սադրիչ գործողություններ թույլ չտալու նպատակով Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծում անցկացվել է 39 պարեկություն համաձայնեցված երթուղիներով: Մարդասիրական արձագանքման կենտրոնն իրականացրել է հարկադիր վերաբնակների և կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների օգնության 10 ակցիա:
Հունվար ամսվա ընթացքում մարդասիրական արձագանքման կենտրոնը 109 դիմում է ընդունել տեղի բնակիչներից, որոնցից 28-ը՝ հեռախոսով: Անցած ամսվա ընթացքում ռուս խաղաղապահները 31 մեկնում են կատարել գյուղատնտեսական եւ վերանորոգման-վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման համար: Զինծառայողների աջակցությամբ սկսվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի և հարակից գյուղերի բնակիչների համար կենտրոնացված ջրամատակարարման համակարգի կառուցումը և անցկացումը:
Ռուսական ինժեներա-սակրավոր ստորաբաժանումների կողմից շարունակվում է տեղանքի եւ օբյեկտների ականազերծումը, ինչպես նաեւ չպայթած զինամթերքի ոչնչացումը: Այսօրվա դրությամբ ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 690 կմ ճանապարհ և 2331 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 26 176 պայթուցիկ նյութ:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրների կատարումը շարունակում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան», - նշել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Գորբունովը:
Տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով հագեցած քսան յոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են անցկացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, աննշան միջադեպերը համատեղ ջանքերով կարգավորվել են տեղերում: