ԱԺ անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին՝ վերջինիս կողմից իր հասցեին "իդիոտկա" հնչեցրած բառի համար: Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 3-ին, մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին։ Թովմասյանը պահանջում է պարտավորեցնել Լենա Նազարյանին՝ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանք համարվող արտահայտության համար և փոխհատուցում վճարել։