23.11.2024
Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
prev Նախորդ նորություն

Բախշիյանի փաստաբանները ինքնաբացարկ են հայտնել դատավոր Արղամանյանին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննության սկզբում փաստաբանները դատարանին ինքնաբացարկ են հայտնել։


Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այն կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00-ին։