ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին այսօր ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Ինչպես և գրում էր մամուլը, ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանն է: