19.04.2025
Երևանում բնակարանային գողությունների ցուցանիշը փոքր-ինչ նվազել է. դատախազություն
prev Նախորդ նորություն

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Երեւանում այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում բերանքսիվայր հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


 


 


 


 

 «Պաշտոնեական կեղծիք». Մամիկոն Ասլանյանին  նոր մեղադրանք է առաջադրվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար