20.02.2026
Սերժ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
06.09.2021
Սերժ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ` պատգամավորի կողմից Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով: Ամրամ Մակինյանը նշել է, որ պահանջում են, որպեսզի Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովի ամբիոնից իր կողմից հնչեցրած տեղեկությունները հերքի: «Հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել ենք բոլոր հիմնավորումները, որոնցով, համոզված ենք, որ դատարանը մեր հայցը բավարարելու է և Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնելու է հերքել տեղեկությունները»,- ասել է Մակինյանը: Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ պատրաստ է դատական քաշքշուկի Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ խորհրդարանում ելույթ ունենալով՝ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը խաղատանը 100 մլն դոլարից ավելի պարտվել է, թեև 90-ականների կեսերին Երևան էր եկել «տարբեր չափերի կոշիկներով»։