23.11.2024
Հարուցվել է քրգործ՝ երեխային ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու հիմքով
prev Նախորդ նորություն

Թառափի բուծարան, արևային վահանակներ. իտալական ընկերությունները ներդրումներ կանեն ՀՀ-ում

Իտալական մի քանի ընկերություններ պլանավորում են ներդրումներ անել Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ավարտվեց հանդիպումս իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ.

Agroittica - պլանավորում են Հայաստանում ներդնել 25 մլն եվրո, կառուցել թառափի բուծարան, հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։

Torri Solare - պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն:

Mea - պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ 30 մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։

Cinausero Unika - պլանավորում են Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա»,- գրել է Քերոբյանը Facebook-ի իր էջում։