Հայ-թուրքականի հետևանքը՝ պետականազրկում, արտագաղթ, Արցախի անվերադարձ կորուստ. քաղաքագետ
Այս իշխանությամբ հայ-թուրքականի հետևանքը մեզ համար լինելու է ծայրահեղ վատ․ արդյունքում ունենալու ենք պետականազրկում, արտագաղթ, Հայաստանի վերացում, Արցախի անհետադարձ կորուստ, մեր տնտեսապես ոչնչացում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
"Թուրքերը շատ խելացի են. իրենք աղ ու հացով են դիմավորելու, էժան վարկեր են տալու, շինարարություն են սկսելու, աշխատատեղեր ստեղծելու, համալսարաններ բացելու ու մեզ գնելու․․․ շատերին արդեն գնել են։
Թուրքերը մտրակի ու բլիթի քաղաքականություն են վարում։ Իրենք երկիրը վերցնելու են ներսից տնտեսապես, ինչպես արեցին Վրաստանի հետ։ Հիմա վրացիները նոր-նոր են հասկանում, որ իրենք չեն էլ իրենց երկրի տերը։
Թուրքերը չեն կարող ՀՀ-ն ռազմական ուժով վերցնել, քանի որ կա ռուսական գործոնը։ Իրենք ներդրումներով "թուրքի" կերպարը կբնաջնջեն ձեր ուղեղներից, հիշողությունից, քանի որ ձեր/մեր մեծագույն մասը շատ ճկուն է, և առաջնահերթ վաճառական (փողին մունաթ․․․) ու հետո, երբ գա X կետը, երկրի տերը կդառնան։
Հայաստանը վերցնելը հեշտ է, մի քանի միլիարդի բան է, մանավանդ, եթե ունենք հանրային ու պետական-քաղաքական էլիտաների այն վիճակը ու հանրային այն բարոյագիտությունը, ինչ այսօր կա։ Նշեմ նաև, որ ընթացքում ակտիվորեն հակառուսական միտինգներ ու տրամադրություններ կակտիվացնեն ("Պերմյակովի քեյսի" նման մի հատ օպերացիա կկազմակերպեն), որ հեռանկարում 102-րդ բազան դուրս գա (այս պահի դրությամբ դա քիչ հավանական է, բայց դե․․․), որ ինչ-որ մի փուլում նաև հնարավոր լինի ռազմական սցենարի գործարկումը ՀՀ-ում։
Դեռևս այսքանը",- գրել է քաղաքագետը։