24.11.2024
Հայտնի են դպրոցականների արձակուրդի օրերը
prev Նախորդ նորություն

Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների թիվը 5400 է

44-օրյա պատերազմի ժամանակ ստեղծվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբը, որն անցած ժամանակահատվածում շոշափելի աշխատանք է իրականացրել:


Ըստ շտաբի հաղորդագրության, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիների թիվը հասնում էր շուրջ 96-98 հազարի: Պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձի մեծ շրջանը եղել է 2020թ. նոյեմբերի 14-15-ից մինչև տարեմուտը. այդ ընթացքում տեղափոխվել է մոտավորապես 40-42 հազար արցախցի, որոնց տեղափոխումը հիմնականում կազմակերպվել է անվճար ավտոբուսների միջոցով և Օպերատիվ շտաբի միջոցների հաշվին: Հունվարից շարունակվել է արցախցիների տեղափոխման գործընթացը, և Օպերատիվ շտաբի առաջին հաշվառման ժամանակ՝ 2021թ. մարտի 1-իդրությամբ։


ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների թիվը կազմում էր շուրջ 25 հազար մարդ:


2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարբեր մարզերում ժամանակավորապես ապաստանած, տեղահանված ԱՀ քաղաքացիների թիվը կազմում էր շուրջ 21 000 մարդ՝ 5400 ընտանիք: