23.11.2024
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Սյունիքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 486 նոր դեպք, արձագանգրվել է 5 մահ

Հայաստանում փետրվարի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 2 486 նոր դեպք, արձագանգրվել է 5 մահ և առողջացել՝ 3 180 մարդ:


Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, մեկ օրում կատարվել է 6 807 թեստավորում, որից դրական ախտորոշվել է թեստերի 36,5 տոկոսը։


Փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 074 դեպք, որոնցից 356 165-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 790 095 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 28 251 մարդ։


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 102 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 555 է: