Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ առևտուրը. Իբրահիմ Քալըն
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները, հաղորդում է EADaily-ն:
«Ուկրաինայում Էրդողանի այցը շատ դրական են ընդունել։ Նման տեսակետ ունեն նաև ՆԱՏՕ-ում։ Նախագահ Էրդողանը Կիեւում բավական հավասարակշռված հայտարարություններ է հնչեցրել՝ կողմերին երկխոսության կոչ անելով։ Կարծում եմ, չափազանցություն չի լինի ասել, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է միջնորդ լինել ստեղծված իրավիճակում։ Արեւմուտքի առաջնորդների շփումները նույն Պուտինի հետ բոլորովին այլ բնույթ են կրում», - հայտարարել է Կալինը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը նաեւ կոչ է արել չսրել մթնոլորտը եւ հայտնել իր ենթադրությունները:
«Ցանկացած պատերազմ ռիսկ և բեռ է, որը պետք է առավելագույնս հաշվարկել, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական հարթությունում։ Շատ կարեւոր է ձգտել նվազեցնել լարվածությունը եւ պատասխանել պարզ հարցին՝ ինչպիսին կլինի աշխարհաքաղաքական դասավորությունը Սառը պատերազմի ավարտից 30 տարի հետո։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, իմ կարծիքով, նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ առևտուրը։ ՌԴ-ի և Արևմուտքի դիմակայության ֆոնին շատ կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը»։
EADaily-ն հիշեցնում է, որ Ուկրաինային զենք մատակարարող Թուրքիան կողմ է Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Միևնույն ժամանակ, Անկարայում մտավախություն ունեն, որ Ուկրաինայի տարածքի հետագա նվազումը կհանգեցնի Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը Սևծովյան տարածաշրջանում։