Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ-ի վերաբերյալ վերջին հայտարարությանը:
«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ», - ասված է ԶԼՄ-ների հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանի մեջ:
Հիշեցնենք, լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ։
«...Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է...», - ասել է Լուկաշենկոն, որը լայն արձագանք է գտել Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում: