20.04.2025
Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել և պահանջել հրապարակային դատավարություն. փաստաբաններ
prev Նախորդ նորություն

Կառավարության հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն Էկոնոմիկայի նախարարության առաջարկով դիտարկել է պարարտանյութի ներմուծման շուկան: Այդ մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:


«ՄՊՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի բարձրացմամբ:


Վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութի պակասուրդով: Գազի գնի բարձրացմամբ պայմանավորված Եվրոպական մի շարք խոշոր արտադրողներ դադարեցրել են պարարտանյութի արտադրությունը, ինչն իր ազդեցությունն է ունեցել առաջարկ/պահանջարկի հարաբերակցության վրա:


Միաժամանակ, ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը:


Տեղեկացնում ենք, որ ՀՀ ներմուծումների մեծ մասն իրականացվում է ՌԴ–ից, Վրաստանից», - ասված է ՄՊՀ-ի հայտարարության մեջ:

Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին և կոչ արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ միջամտել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար