19.04.2025
Նոր պայթյունների բարձր հավանականություն կա. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանը» շարունակում է առաջ գնալ. փորձագետ

Թուրքական Baykar ընկերությունը մտադիր է Ադրբեջանում անօդաչու սարքերի արտադրություն սկսել։ Հետաքրքրություն է ներկայացնում Akıncı-ը, որը արտադրվում է Թուրքիայի եւ Ուկրաինայի կողմից: Այն մասին, թե դա ինչ կարող է նշանակել, վերլուծել է ՄՓՀՀ փորձագետ Սերգեյ Մելքոնյանը։


«Առաջին. Ադրբեջանն աստիճանաբար սեփական ժամանակակից պաշտպանական համալիր է ստեղծում։ Իսրայելա-ադրբեջանական համատեղ ընկերությունն արդեն հինգ տարի է՝ Բաքվում թողարկում է «Orbiter» տեսակի անօդաչու թռչող սարք։ Շուտով կսկսվի Akıncı ժամանակակից ծանր թուրքական հարվածային անօդաչուների արտադրությունը, որոնք տեխնիկական բնութագրերով գերազանցում են արդեն հայտնի Բայրաքթարերին։


Երկրորդ. դրա հետ մեկտեղ տեղի է ունենում թուրք-ադրբեջանական ինտեգրման տրամաբանական շարունակությունը Շուշիի հռչակագրի ընդունումից հետո։ Հիմա ինստիտուցիոնալ մակարդակով մերձեցում է տեղի ունենում։ Դրա հետ մեկտեղ ընթանում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ինտեգրման գործընթացը։


Երրորդ. Տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանը» թուրքական ձևով շարունակում է առաջ գնալ։ Թվում է, թե ինչու են ժամանակակից ԱԹՍ-ները, երբ «հակամարտությունը լուծված է»։ Այսինքն՝ հակամարտությունը լուծված չէ, ուրեմն Հայաստանը (գուցե Իրանը) Բաքվում շարունակում են դիտարկել որպես սպառնալիքի պոտենցիալ աղբյուր», - գրել է նա իր տելեգրամի ալիքում։


 

Մամուլ. Հրաչյա Սարգսյանը ձեւացրել է, թե ամեն ինչ հրաշալի է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար