Հայաստանում 2021 թվականին ընդհանուր արդյունաբերության ծավալն աճել է 3.3%-ով
2021թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում ընդհանուր արդյունաբերության ծավալը կազմել է 2.4 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3.3%-ով:
Ինչպես հայտնում է Էկոնոմուդը, 2021թ.-ի ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն ամենաբարձր աճը գրանցել է դեկտեմբեր ամսին՝ կազմելով 280.8 մլն ՀՀ դրամ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ շուրջ 8%-ով:
Ըստ այդմ, 2021թ.-ին նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել հետևյալ ոլորտներում.
✔էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +9.3%,
✔ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` +7.1%,
✔մշակող արդյունաբերություն՝ +3.4%:
Դիտարկվող ժամանակահատվածում հանքարդյունաբերության ծավալները նվազել են 0.8%-ով՝ կազմելով 587.9 մլն ՀՀ դրամ, որի տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության ծավալներում 24.6% է: