Նրանք Բաքվից տեղափոխվել են Երևան և կմիավորվեն իրենց ընտանիքներին. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նվիրված Բաքվի կողմից Երևանին այսօր վերադարձված 8 ռազմագերիներին։
"Նրանք Բաքվից տեղափոխվել են Երևան և կմիավորվեն իրենց ընտանիքներին, որոնցից մի քանի ամիս բաժանված էին։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մեջ մոբիլիզացված մեր զինվորներին։ Շարժվում ենք առաջ",- գրել է Մակրոնը:
Հիշեցնենք, փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Հայտնի են Հայաստան վերադարձվող ռազմագերիների անունները.
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ