20.04.2025
Ադրբեջանը հայտնում է հայկական կողմին 8 գերիների փոխանցման մասին
prev Նախորդ նորություն

Դոնեցկը հայտնել է լեհ վարձկանների՝ Դոնբաս ժամանելու մասին

Դոնբասի շփման գիծ են տեղափոխվել ուկրաինացի ազգայնականները եւ լեհ վարձկանները: Այդ մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:


«Ուկրաինական հրամանատարությունը ոչ թե պարզապես ուժեղացնում է իր խմբավորումը ԴԺՀ-ի մոտ, այլ գրոհային խմբեր է ձեւավորում գաղափարապես մոտիվացված ազգայնականներից», - երկուշաբթի լրագրողներին ասել է Բասուրինը:


Նա հավելել է, որ հետախուզությամբ տեղեկություններ են ստացվել «այսպես կոչված գործողության գոտի լեհ վարձկանների ժամանելու մասին»:


«Պոպասնայի շրջանում նկատվել է երկու զինված խմբերի ներկայությունը՝ մինչեւ 20 մարդ մարտավարական տիպի խառը հագուստի տեսքով։ Հետախուզության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք խոսում են լեհերեն», - հայտարարել է ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը։


ԴԺՀ-ի հրամանատարության կարծիքով՝ լեհ վարձկանների խնդիրը կարող է լինել ուկրաինական ուժերի հետ համատեղ «կետային դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների անցկացումը, որոնք նպատակամղված են շարքից հանել կենսապահովման, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները եւ տեղի բնակչության ահաբեկմանը»:


 

Նրանք Բաքվից տեղափոխվել են Երևան և կմիավորվեն իրենց ընտանիքներին. Մակրոն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար