23.11.2024
Վարորդները կրկին դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման
prev Նախորդ նորություն

Շիրակի մարզից վերադարձած 8 ռազմագերիներից չորսը մարզպետն է. Նազելի Բաղդասարյան

Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ:


Ինչպես գրել է Ֆեյսբուքյան իր էջում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են՝


Թարզյան Սարգիս
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ


«Բարի վերադարձ և շուտափույթ հայրենադարձում նաև մեր մյուս հայրենակիցներին:


Առանձնակի շնորհակալություն


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաեւ հայաստանյան գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար», - ասված է նրա գրառման մեջ: