23.11.2024
Դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է միջազգային կառույցների աջակցությամբ. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Վարորդները կրկին դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման

Երեւանի կենտրոնում վարորդները կրկին բողոքում են ԱՊՊԱ-ի գների բարձրացման դեմ: Փետրվարի 7-ից արժեքը բոլորի համար աճում է առնվազն վեց դոլարով։


Վարորդների խոսքով ՝ թանկացման տրամաբանությունն անհասկանալի է։

"Եթե ճանապարհատրանսպորտային պատահար չունեմ, ինչու պետք է ավելի շատ վճարեմ։ Այն դեպքում, երբ այդ ապահովագրական ընկերությունները նորմալ չեն աշխատում եւ ժամանակին չեն հատուցում մեր ծախսերը", – բողոքում են նրանք։


Ընդ որում, ցուցարարները որոշել են գնալ ավտոապահովագրողների բյուրո, որտեղ նրանք պահանջելու են տնօրեն Վաղինակ Ղազարյանի հրաժարականը։ "Հիմա խաղաղ ակցիաներ ենք անցկացնում, բայց եթե արդյունք չտան, ապա անհնազանդության ակցիաներ կսկսվեն", - ընդգծում են նրանք: