23.11.2024
Հայտնի են Հայաստան վերադարձվող ռազմագերիների անունները
prev Նախորդ նորություն

Դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է միջազգային կառույցների աջակցությամբ. պատգամավոր

Այս իշխանությունների դեպքում մի բան միշտ հստակ է և կանխատեսելի. Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:


«Մասնագիտական համայնքի համար հստակ էր Դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է: Անխուսափելի էր, քանի որ այս իշխանությունները չեն հանդուրժում անկախ դատարանը և սրանով ազդակ են տալիս բոլորին:


Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ: Դատավորի կալանքը տրվեց` Եվրոպայի միության դեսպանատան առնվազն լուռ աջակցությամբ, միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:


Ակնհայտ է, որ սա աննախադեպ մարտահրավեր է իրավունքի գոյությանը..",- գրել է պատգամավորը: