Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ «SPUTNIK-V» տեսակի պատվաստանյութով։ «Ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ ուժեղ իմունային համակարգը կարևոր է»,-գրել է Բաբայանը։