24.11.2024
Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել
prev Նախորդ նորություն

Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին այժմ չարժե բարձրացնել. Շոլց

Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն այժմ քննարկելու օրակարգային հարց չէ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է EADaily-ն։


«Հարկավոր է հստակ հասկանալ, որ սա, իհարկե, նախադրյալներ ունի, բայց հիմա, կարծում եմ, դա այն հարցը չէ, որ կարելի է քննարկել։ Մենք պետք է կանխենք պատերազմը, այսինքն՝ ոչ թե հաղթահարենք, այն արդեն ընթանում է, բայց համոզվենք, որ էսկալացիա չլինի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինայի զարգացման հեռանկարները լավը լինեն, որպեսզի երկիրը ամբողջությամբ չավերվի և միլիոնավոր մարդիկ չզոհվեն»,- ասել է Շոլցը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Կոնկրետ ԵՄ-ին անդամակցելու ուկրաինական հայտի վերաբերյալ կանցլերը հավելել է, որ այժմ խոսքը օգնության կազմակերպման մասին է։


Շոլցը նաև ճիշտ որոշում է համարել Ուկրաինայի և Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելը մերժելը։