7.06.2025
Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին այժմ չարժե բարձրացնել. Շոլց
prev Նախորդ նորություն

Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում. Վյաչեսլավ Վոլոդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը իր Telegram ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Զելենսկին լքել է Ուկրաինան, Գերագույն Ռադայի պատգամավորներն ասել են, որ Լվովում չեն կարողացել նրա մոտ հասնել»,- գրել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի նախագահը։ «Այժմ նա Լեհաստանում է»,- հավելել է Վոլոդինը։


Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։


Ինչպես հայտարարել են ՌԴ ՊՆ-ում, ռուս զինվորականները ոչ թե հարվածներ են հասցնում քաղաքներին, այլ խոցում են միայն ռազմական ենթակառուցվածքը, ուստի խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Կիևը գրեթե ամբողջությամբ կորցրել է երկրի շրջանների կառավարումը. ՌԴ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին