Հայաստանում հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225801 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1215373 վերջին մեկ օրում` 6086 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2866 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 86-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 217303 անձ` վերջին մեկ օրում 53 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4531 է: