Այսօր, հուլիսի 7-ին բերման է ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։ Facebook-ի իր էջում Արուշանյանին բերման ենթարկելու մասին հայտնած իր փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը նշել է, որ Գորիսի քաղաքապետին ոստիկանությունում որպես վկա են հարցաքննել, սակայն նա շարունակում է մնալ ընտրողներին կաշառելու քրեական գործով կասկածյալի կարգավիճակում: Առուշանյանը լրագրողներին հայտնել է, որ հրաժարվել է ցուցմունք տալուց։ Armlur.am-ի տեղեկություններով՝ Քարահունջ վարչական շրջանի ղեկավարին ազատ կարձակեն, քանի որ իրավապահները նրան ազատության դիմաց առաջարկել են «գործարք»։ Մասնավորապես, ցուցմունք տալ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ, որի դիմաց նրան ազատ կարձակեն: Ըստ էության՝ վերջինս համաձայնել է: Ասել է թե՝ իշխանությանը ցանկալի բովանդակությամբ ցուցմունքի դեպքում Լուսինե Ավետյանը ազատ կարձակվի: