Սեպտեմբերի 6-ին հանդիպել եմ Համաշխարհային Բանկի Հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: "Բավականին արդյունավետ հանդիպում էր. քննարկել ենք Կառավարության նոր ծրագրով նախատեսված բարեփոխումներում եւ նախագծերում մեր միջազգային գործընկերոջ հնարավոր ներգրավվածությունը եւ աջակցությունը։ Միջազգային լավագույն փորձի եւ փորձառության փոխանցումը կարող է ամուր հիմքերի վրա դնել ցանկացած նոր նախաձեռնություն",- տեղեկացնում է նախարարը։