16.09.2025
ՌԴ ԱԳՆ-ում քննարկել են Անդրկովկասում անվտանգության շուրջ քննարկումների ընթացքը
02.07.2021
ՌԴ ԱԳՆ-ում քննարկել են Անդրկովկասում անվտանգության շուրջ քննարկումների ընթացքը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորայի հետ քննարկել է ԱՊՀ եւ Անդրկովկասի անվտանգության հետ կապված իրավիճակը, ներառյալ ղարաբաղյան հարցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի և Անդրկովկասում անվտանգության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումների ընթացքի վերաբերյալ առարկայական քննարկում: Ռուսական կողմից ընդգծվել է ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու և սահմանադրաիրավական կարգի խարխլմանն ուղղված ցանկացած հակաիրավական գործողությունների անընդունելիությունը։