Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լուսանկար է հրապարակել՝ հայրենիք վերադարձած 6 հերոսները ԱԻՊԾ տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հետ։ VERELQ-ը հիշեցնում է, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով նախօրեին ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ վերադարձան հայրենիք: Նրանք են՝ Արսեն Կարենի Այվազյանը, Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը և Ռուսլան Սարգիսի Թումանյանը: