Նախօրեին Նիդերլանդներում երեք ադրբեջանցի թուրքերի կողմից դանակահարվել է մեր հայ իրավաբան Աննա Հակոբյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վահե Բալբաբյանը: «Նա հիմա վիրահատվում է հիվանդանոցում։ Վիճակը դեռ պարզ չի։ Շներին տեղում ձերբակալել են»: Ավելի ուշ նա հավելել է, որ ընկերներից մեկը Աննայի հետ խոսել է, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: «Աննան դեռ թույլ է, բայց վստահ եմ ամեն ինչ լավ է լինելու։ Աստված հետդ, Աննա ջան»,- գրել է Բալբաբյանը: