13.09.2025
Նախարարությունն առաջ է քաշել հերթական
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանն ու Քրիստիննե Գրիգորյանը քննարկել են փոխհամագործակցության հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:


Հարությունյանը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:


Զրուցակիցները քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:


Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Հայաստանն ու Լիբանանը նոր բովանդակություն կհաղորդեն երկկողմ փոխշահավետ համագործակցությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան